Ոստիկանություն է բերման ենթարկվել ջավախահայ հեղինակություն Նորիկ Թևանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է բերման ենթարկվել Ջավախքահայ «հեղինակութուն» Նորիկ Թեւանյանը,որին բերման ենթարկելուց ժամեր անց ազատ են արձակել: Ըստ լուրերի` նրան բերմաn են ենթարկել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում: Նշենք, որ հեղինակության անունը առաջին անգամ չէ մամուլում շրջանառվում:

2013 թվականին մամուլը գրել էր, որ Հայաստանում է ոչ անհայտ, ռուսաստանաբնակ ջավախահայ Նորիկ Թեւանյանը` մասնակցելու համար եղբոր քառասունքին: Նույն աղբյուրների համաձայն, նա հանդիպել էր Սերժ Սարգսյանին, ինչ հարցով` պարզ չէ. «Հայաստանում գտնվելիս նրանք միշտ հանդիպում են»:

Հիշեցնենք, որ մոսկովյան հեղինակությունների եւ բիզնես միջավայրի հետ սերտորեն կապված Նորիկ Թեւանյանը Երիտասարդական կուսակցության ղեկավար Սարգիս Ասատրյանին կանչել էր Մոսկվա, դարձրել հայ համայնքի հոգաբարձուների նախագահ, վերջնարդյունքում Ս. Ասատրյանը Մոսկվայում ձերբակալվել էր «նարկոտիկի գործով» եւ, որոշ տեղեկություններով, դեռ գտնվում է ՊԱԿ-ի մեկուսարանում, սակայն Թեւանյանը բացարձակապես չէր ցանկացել իր անունը կապել Սարգիսի հետ, որեւէ խոսք ասել նրա մասին:

2006 թվականին էլ մամուլը գրել էր, որ Երեւանի խոշոր դահլիճներից մեկում տեղի է ունեցել վիրահայության հավաք, որին ներկա են եղել Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, մոսկվաբնակ հայտնի «հեղինակություն» Նորիկ Թեւանյանը, «Կենտրոնի» ոստիկանապետ Հովիկ Թամամյանը, գեներալ Գուրգեն Դալիբալթայանը եւ իհարկե, Մերուժան Տեր֊-Գուլանյանը»:

Ըստ թերթի, «Նորիկ Թեւանյանը նշել է, որ իրեն անձամբ խնդրել են, որպեսզի զբաղվի վիրահայության համախմբման աշխատանքներով, քանզի 300 հազար ջավախքահայ կա, եւ Թեւանյանը հենց այն մարդն է, որն ի վիճակի է տեր կանգնել ջավախքահայության ձայնին: Թեւանյանը հայտարարել է, որ անելու է ամեն ինչ, որ ջավախքահայերը միահամուռ գնան եւ քվեարկեն այնպես, ինչպես նրանց կասի ինքը»: «Սակայն նրա խոսքից հետո դահլիճում շատ տհաճ եւ սկանդալային իրավիճակ է ստեղծվել: Հավաքի ներկաներից մի քանիսը իրենց տարակուսանքն են հայտնել, թե ինչի տեղ են իրենց դրել, ինչ է նշանակում՝ պետք է քվեարկեն այնպես, ինչպես կասեն: Նրանց սաստել են, թե ձեր ձայները կտրեք, վեր ընկեք տեղներդ»:




Լրահոս