Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ իրենց դժգոհությունը հայտնելով վերջինիս անգործության մասով: Այս օրերին ամբողջ համացանցը ողողված է ադրբեջանական կողմի վայրագությունների մասին ապացույցներով, սակայն ՄԱԿ-ի գրասենյակը լուռ է, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն էլ դեռ ոչինչ չի խոսել եւ այսօր պատերազմից 20 օր անց հանդիպել է ԱԺ պատգամավոր Արման Եղոյանին:
Գրասենյակի առջև էր այսօր եկել նաև Անահիտ Բախշյանը, ով լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց այս լռության մասով:
Մանրամասները՝ տեսանյութում: