ArmLur.am-ն այսօր տեղեկացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին որոշման նախագիծ է քննարկման դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախագիծը նշված կայքում հայտնվել է այսօր եւ կմնա մինչեւ նոյեմբերի 2-ը: Այս պահի դրությամբ նախագծի դիտումների քանակը կազմում է 1747: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ այն հասցրել է դեմ քվեարկել 38 հոգի, իսկ կողմ քվեարկել է մեկ հոգի:
Նշենք, որ այս թվերը ամեն վայրկյան փոփոխվում են և չի բացառվում, որ առաջիկա ժամերին նախագծին կողմ քվերակող անձանց թիվը ավելանա:
Ս.Հ.