Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի կոռումպացված ռեժիմի գործելաոճը. ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է մարդասիրական զինադադարի հաստատմանը, որը պետք է գործեր կեսգիշերից։

«Համաձայնեցված մարդասիրական զինադադարը պետք է գործեր այսօր կեսգիշերից: Առավոտյան՝ ժ. 7:20-ին, Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները: Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի կոռումպացված ռեժիմի գործելաոճը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ժամը 00։00-ից հայտարարվել էր մարդասիրական զինադադար, սակայն դրանից հետո էլ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակել է հետանային ու հրաձգային կրակը, իսկ որոշ ուղղություններով հռթիռներ է կիրառել։




Լրահոս