ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիական քաղաքն Արցախի ճանաչման բանաձև է ընդունել, ՄԱԿ-ն էլ քննարկում ունեցել. ամոփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 19-ին միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը:

Պատերազմական իրավիճակը նկարագրելուց և 2014 թվականից ի վեր Հադրութ-Վիեն կապը հաստատելուց հետո համայնքային խորհուրդը ևս մեկ անգամ հայտնել է իր աջակցությունը այս հակամարտության պատճառով տուժած խաղաղ բնակչությանը և դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

Դիվանագետը նշել է նաև, որ այդ հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում և խորհուրդը միակարծիք է եղել մոտեցումներում: Միաժամանակ նա պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս