Հարավում մարտերը ընթացել են Որոտան գետի երկայնքով մի բարձունքի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ավանդական երեկոյան ճեպազրույցում ներկայացրեց իրավիճակը մարտական գոտում:

Ինչպես հայտնեց Հովհաննիսյանը, ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը, դիվերսիոն խմբերը, վարձկանները, ահաբեկիչները մի քանի ուղղություններով, այդ թվում՝ հյուսիսային, անտառապատ, հյուսիսարեւելյան, փորձել են անցնել հարձակման: Որպես կանոն, նման փորձերն իրականացնում են վաշտի կամ գումարտակի մարտավարական խմբերը: Փորձերը հետ են մղվել:

Մարտերը շարունակվել են նաեւ հարավում: Որոտան գետի երկայնքով՝ մի բարձունքի ուղղությամբ: «Կրկին մոտ մեկ վաշտ՝ մի քանի միավոր տեխնիկայով: Կորցնելով 2-3 միավոր տեխնիկա՝ հակառակորդը հետ է շպրտվել իր նախնական դիրքերը: Ավիացիան եւ հրետանին օգտագործվում են, բայց ոչ մասշտաբային: Այնտեղ, որտեղ հարձակման փորձեր են նախաձեռնվում, կրակի խտությունը մեծանում է»,- նշեց Հովհաննիսյանը:




Լրահոս