ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգ. թափառող շները դպրոցի բակերում հարձակվում են երեխաների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սա Երեւանն է, Նոր Նորք վարչական շրջանը, Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի հարակից տարածքը: Գրեթե ամեն օր, ամեն ժամ կարելի է փողոցում թափառող այս շներին հանդիպել այդ տարածքում, որոնք ոհմակով «հերթապահություն» են իրականացնում այդ տարածքում: ArmLur.am-ը դպրոցի հարակից տարածքների շենքերի բնակիչներից բողոքներ է ստացել այն մասին, որ այդ հատվածով անցնելը դարձել է շատ վտանագավոր, քանի որ շները հարձակվում են անցորդների վրա:

Մեզ զանգահարած քաղաքացիները տեղեկացրին նաեւ, որ այդ ոհմակը հարձակում է գործում նաեւ դպրոցի աշակերտների վրա, քանի որ այժմ դպրոցները արձակուրդում են գտնվում, բնակիչները խնդրեցին, որ գոնե այս ժամանակահատվածում կարողանան փողոցային շների հարցը լուծել. օր օրի այդ հատվածով անցուդարձը դառնում է վտանգավոր: Ի դեպ, նշենք, որ մեր նկարահանման ժամանակահատվածում շները անգամ հարձակվում էին այն մեքենաների վրա, որոնք երթեւեկում էին այդ հատվածում: Բնակիչները տեղեկացրին նաև, որ ամբողջ գիշեր այդ ոհմակը իրենց հաչոցներով խանգարում է բնակիչներին: Հավելենք նաեւ, որ այս իրավիճակը Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում է, բոլոր բակերում թափառող շները անհանգստացնում են բնակիչներին, իսկ հարցին լուծում չի տրվում:

Դեռեւս այս տարվա հուլիսի 2-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային այցի ժամանակ եղավ «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի նոր շենքում ու ծանոթացավ կլինիկայի պայմաններին, որտեղ նշել էր, թե «Մենք հիմա առաջին փուլում հավաքում ենք Երևանում եղած թափառող շները, ստերջացնում ենք և բաց թողնում: Ինչի համար է սա արվում, որպեսզի վերջնականապես վերջ տանք դրանց վերարտադրմանը, և ժամանակի ընթացքում, բնականաբար, առկա քանակը կփոքրանա: Այսինքն՝ նոր վերարտադրում չլինի և նոր շներ չավելանան մեր փողոցներում»: Բայց արի ու տես, որ շները չեն «պակասում»՝ ավելանում են:

Ինչեւէ, ArmLur.am-ը զրուցել է Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն-համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանրության հետ կապերի պատասխանատու Լաուրա Հակոբյանի հետ` պարզելու համար, թե ինչու չեն կարգավորում հարցը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովեփյան




Լրահոս