Բայդենը Թրամփից առաջ է անցել ընտրությունների ելքի հարցում կարևորագույն նահանգներից մեկում՝ Փենսիլվանիայում․ CNN

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփից առաջ է անցել Փենսիլվանիա նահանգում, որը ընտրությունների ելքի համար առանցքային նահանգ էր համարվում, հայտնել Է CNN հեռուստաալիքը:

Քվեաթերթիկների մոտ 95 տոկոսի մշակումից հետո Բայդենն ստացել է ձայների 49,4 տոկոսը, մինչդեռ Թրամփը՝ 49,3 տոկոսը: Փենսիլվանիայում հաղթանակը նախագահի թեկնածուներից մեկին կտա ընտրիչների 20 ձայն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։




Լրահոս