ԱՄՆ Ջորջիա նահանգում նախագահական ընտրությունների արդյունքը դեռ պարզ չէ․ տեղի կունենա ձայների վերահաշվարկ, Fox News-ի եթերում հայտարարել է պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերը։
«Դեռ շատ վաղ է արդյունքների մասին խոսելու համար: Մենք ունենք մոտ հինգ միլիոն քվեաթերթիկ։ Տեղի կունենա վերահաշվարկ», – ասել է պետքարտուղարը:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը վստահություն էր հայտնել, որ Ջորջիայում վերահաշվարկի դեպքում ապօրինի կնքված քվեաթերթիկներ կգտնվեն, և նահանգում կհաղթի նրանց թեկնածուն: