Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված, մարտերը շարունակվել են եւ եղել բավական ինտենսիվ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Փոքր մարտավարական խմբերը փորձել են հարձակվել, սակայն հետ են շպրտվել։ Մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել և հետ շպրտել։ Շուշի տանող ճանապարհին մարտերը եղել են սաստիկ, հիմա էլ են մարտեր ընթանում։ Սաստիկ են եղել նաև մարտերը Բերձորի ուղղությամբ՝ փորձելով օգնության հասնել Շուշիում գտնվող իր զորքին, սակայն դիմել են փախուստի», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում