Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցով: Էրդողանն այդպիսի առաջարկ է արել շաբաթ օրը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է CNN Turk-ը:
Ընդգծվում է, որ Պուտինը ողջունել է Էրդողանի առաջարկը: «Եկեք միասին լուծենք Ղարաբաղյան հարցը՝ մեկ սեղանի շուրջ», – առաջարկել է նա:
Թուրքական հեռուստաընկերությունից նաև հաղորդել են, որ Պուտինը ողջունել է թուրքական ղեկավարի առաջարկը, ըստ այդմ՝ առաջիկա օրերին ղարաբաղյան ճգնաժամի շուրջ բանակցությունները կարող են տեղափոխվել երկկողմանի ձևաչափ, որը կգործի ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս։
Նշվում է նաև, որ նոր խումբը նախ կսկսի աշխատել հրադադարի հաստատման ուղղությումբ, որին կհաջորդեն քաղաքական հանգուցալուծման գործընթացները։
Ըստ CNN Turk-ի՝ Պուտինի և Էրդողանի բանակցություններից հետո երկու երկրների արտգործնախարարները ևս հեռախոսազրույցներ են ունեցել։