ՌԴ Պաշտպանության նախարարությունը՝ ուղղաթիռի խոցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական RT լրատվամիջոցը ներկայացրել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման մասին:

«Ռուսական МИ-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանում՝ Ադրբեջանի սահմանի մոտակայքում: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 17:30-ին՝ Հայաստանում Երասխի բնակավայրի մերձակայքի օդային տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի շարասյանը ուղեկցելիս», – ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:




Լրահոս