Քաղաքային իշխանությունները աստիճանաբար վերականգնում են իրենց գործունեությունը: Մասնավորապես, Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող համայնքային ընկերությունների մեծ մասը Ստեփանակերտում գտնվող աշխատակիցներով և ունեցած ռեսուրսներով փորձում է անցնել բնականոն աշխատանքներին ու ժամանակացույցին:
Անելիքները շատ-շատ են, դրանց իրականացման գործընթացը արդեն մեկնարկած է: Մեր համաքաղաքացիների կողմից ակնկալում ենք համբերություն, ըմբռնում ու, հնարավորության դեպքում, նաև աջակցություն: