ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Սարգսյանը 100 դոլարով պատրաստ է վաճառել իր «մայկան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը այսօր խորհրդարանում հայտարարեց, որ նախկին իշխանությունները որեւէ քայլ չեն արել Արցախի, բանակի համար, իսկ այսօր հայտարարում են, թե իրենք հողեր են հանձնել: Սարգսյանի կարծիքով այսօր ոչ թե պետք է գնալ ինչ-որ բողոքի ակցիաներ անելու, այլ կազմակրեպված մեկնել Արցախ, որպեսզի կառուցեն այն ինչը պատերազմական օրերին քանդվել է:

Հայկ Սարգսյանը խոսել է նաեւ այն մասին, թե ինչու էր գիշերով մի քանի մեքենաներով գնում իր խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի տուն, ռազբորկա անելու: Սարգսյանը հայտարարեց, թե ինքը կարծել է, որ Աթաբեկյանին վտանգ է սպառնում, ինչի համար էլ գնացել են իրենց ընկերոջ տուն:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս