ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խոսքը Նախիջևան-Զանգելան տրանսպորտային միջանցք թույլատրելու մասին է». Մեղրիում անհանգստացած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ բնակիչների մի մասն այս օրերին անհանգստացած է. «Բոլորն էլ անհանգստացած են, մանավանդ որ դետալների մասին ոչ մի հստակություն չկա, դրա համար բոլորն էլ անհանգստացած են:

Ճիշտն ասած, համայնքային իշխանություններն այդքան ինֆորմացված չեն: Տարբեր կարծիքներ կան, անհանգիստ են, ինչ որ նախաձեռնող խումբ կա, որը դեմ է, թույլ չեն տալու, բայց ժողովրդի մեծ մասն ավելի շատ խաղաղության կողմնակից է: Եթե մեր սուվերենությանը դա չի վտանգի, եթե դա է մտնում Արցախի, Հայաստանի անվտանգության պայմանների մեջ, իհարկե մենք պետք է համակերպվենք: Դա միայն Մեղրիի համայնքի խնդիր չէ, դա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության խնդիր է: Դիցուք, եթե դա կապվում է Լաչինի միջանցքի գոյության հետ, ապա կներեք՝ դա կապրիզով չէ, որ ոչ մենք չենք ուզում: Եթե դա պայման է, որ Հայաստանը Արցախի հետ ցամաքային կապ ունենա, դա ամբողջ հանրապետությունով պետք է քննարկվի»:

Քաղաքապետի խոսքերով Իրանի հետ ընդհանրապես Հայաստանի կապն ամբողջությամբ պետք է պաշտպանվի: «Խոսքը գնում է Նախիջեւան, Զանգելան տրանսպորտային միջանցք, ելք թույլատրելու մասին: Իմ անձնական կարծիքով, եթե Հայաստանը Իրանի հետ կապը կտրի, դա ոչ միայն Մեղրիի, արդեն ամբողջ հանրապետությունը որպես սուվերեն պետություն գոյատեւելու… դա Հայաստանի վերջը կլինի, բայց չկա այդպիսի բան, դա անհարկի շահարկում են: Ամեն մեկն իր կարեւորությունը զգացնել տալու համար նստում եւ վերլուծություններ է անում: Ռուսական սահմանապահ զորքերը պետք է դրա անվտանգությունը ապահովեն»,- ներկայացրեց քաղաքապետը:

Սյունէ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս