Բաքվի դատարանը հեռակա կարգով կալանավորեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ Սեյրան Օհանյանի նկատմամբ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103–րդ հոդվածով` ցեղասպանություն։
Ավելին` Բաքվի ռազմական դատարանը հեռակա կարգով անգամ կալանքի որոշում է կայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ։