ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համեմատություն. որքան գումար է հավաքել հեռուստամարաթոնը տարբեր տարիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 23-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնի արդյունքում, որն անցկացվեց Լոս-Անջելեսում «Համախմբվածություն, ուժ, հավատ» խորագրով, հանգանակվել է 22 միլիոն 990 հազար 898 դոլար:

Հեռուստամարաթոնն այս տարի տևել է 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն՝ հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը, ասված է հաղորդագրությունում։

«Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, շուրջ 100,000 մարդու, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը», – նշել է ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019թ–ի հեռուստամարաթոնի շրջանակում, որը տևել էր 12 ժամ, հանգանակվել է 9 856 100 դոլար: Համեմատության համար նշենք, որ անցած տարի հանգանակությունը կազմել էր 11 միլիոն դոլարից մի փոքր ավել (11 109 633), իսկ 2017թ–ին գերազանցել էր տասներկուսուկես միլիոնը (12 505 456)։  Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2016-ը, որն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո, արձանագրեց 15,428.777 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: “Մեր տունը” խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրեց 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս