Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Սամվել Բաբայանին: «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ Արցախի հերոսը նոր պաշտոն կստանա, քանի որ Արայիկ Հարությունյանը ցանկանում է համերաշխություն հաստատել Արցախում, այսինքն առաջիկայում նշանակումներն այսքանով չեն ավարտվելու:
Այս առնչությամբ քիչ առաջ Արայիկ Հարությունյանը նշել է. «Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Ստեղծված իրավիճակի հաղթահարման և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտանք չկա, ուստի՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության՝ պետք է գործադրենք բոլոր ջանքերը»:
Հավելենք, որ երեկ էլ Մանե Թանդիլյանը հայտնեց, որ տեղափոխվում է Արցախ ապրելու, սակայն առաջիկայում նա էլ պաշտոն կստանա: Սա ևս Արայիկ Հարությունյանի կոչի շրջանակներում է տեղավորվում:
Մանրամասները՝ տեսանյութում