ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է
Հարգելի հայրենակիցներ՝
Հաշվի առնելով հետպատերազմյան օրերին մայրաքաղաքում տիրող ինտենսիվ երթևեկությունը, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը վարել սթափ վիճակում, ձեռքի տակ ունենալ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և հաշվառման վկայական։
Խստորեն արգելվում է տրանսպորտային միջոցը վարել առանց կամ կեղծված հաշվառման համարանիշերով։ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության։