Արցախում հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար աշակերտներին կտրվեն տեխնիկական միջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ԿԳՄ նախարարությունը ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար:

Առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին, ում բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո.

– ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել
– ովքեր բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։

Ծրագրի շահառու չեն այն աշակետները, որոնց մեկ անգամ արդեն տեխնիկական միջոց է տրամադրվել նախարարության կողմից:

Ծրագիրը շարունակական է լինելու:

Տեխնիկական միջոցները տրամադրվելու են մի քանի փուլով:

Ցուցակագրվելու համար զանգեք հետևյալ համարներին՝ +374 94 1139, +374 97 212925:




Լրահոս