Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսով է վարակվել։ Ինչպես այսօր հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, պետության ղեկավարը առաջիկա յոթ օրվա ընթացքում կինքնամեկուսանա, գրում է lefigaro.fr կայքը:
«Հանրապետության նախագահի մոտ ախտորոշվել է COVID-19 հիվանդություն։ Ըստ գործող սանիտարական կանոնների, որոնք կիրառելի են բոլորի համար, պետության ղեկավարը 7 օրով կմեկուսանա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ելիսեյան պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նաև նշվում է, որ Մակրոնը «կշարունակի աշխատել հեռակա կարգով»։