Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. արդեն մի քանի օր է՝ բարձրանում են ե՛ւ բենզինի, ե՛ւ բնական սեղմված եւ հեղուկ գազի գները։ Օրինակ, բնական սեղմված գազի մեկ կիլոգրամը գազալցակայաններում այժմ վաճառվում է միջինը 320-330 դրամով։ Բացի այս, թանկացել է նաեւ հեղուկ գազի մեկ լիտրը՝ 10 դրամով. 180-ից դրամից այն դարձել է 190 դրամ։ ArmLur.am-ը վարորդներից հետաքրքրվեց՝ նկատել են բնական սեղմված գազի թանկացումը, թե ոչ:
Երեւանյան գազալցակայաններից մեկի աշխատակիցը ArmLur.am-ի հետ զրույցում բնական սեղմված գազի գնի թանկացումը կապեց դոլարի փոխարժեքի բարձրացման հետ:
Ի դեպ, այս տարվա ընթացքում բնական սեղմված գազի գինն արդեն երկրորդ անգամ է բարձրանում։ Կհիշեք՝ հուլիսի 19-ից գազի գինը Հայաստանում խոշոր սպառողների համար բարձրացավ, ինչի արդյունքում գազալցակայաններում բնական սեղմված մեկ կիլոգրամը դարձավ 310 դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան