Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և նրա ամուսինը ՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Այսօր՝ հուվարի 9-ին, այս մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը:
«Թագուհին և Էդինբուրգի դուքսն այսօր պատվաստումներ են ստացել COVID-19-ի դեմ»,- ասված է հայտարարության մեջ:
Պատվաստումը տեղի է ունեցել Վինձորի ամրոցում, որտեղ թագուհին և նրա ամուսինը լոքդաուն են անցկացնում:
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Բրիտանիայում սկսվել է դեկտեմբերին։ Պատվաստանյութերը հասանելի են միայն ռիսկային խմբերի մարդկանց, առաջին հերթին այն ստանում են տարեցների խնամքի կենտրոնների հիվանդներն ու անձնակազմը, 80-ից բարձր տարիքի տարեցները և բժիշկները: Թագուհին այժմ 94 տարեկան է, արքայազն Ֆիլիպը` 99։ Նրանք պատվաստումներ են ստացել, քանի որ 85 տարեկանից բարձր մարդկանց առաջնային խմբի մեջ են մտնում:
Pfizer/Biotech-ի եւ AstraZeneca-ի դեղերի պատվաստումը կատարվում է միայն NHS Առողջապահության ազգային համակարգի հրավերով հատուկ ստեղծված պատվաստման կենտրոններում: Բրիտանիայում պատվաստումն իրականացվում է անվճար։ Այս պահին մոտ մեկուկես միլիոն բրիտանացիներ են պատվաստվել։