Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է 3 բլոկ- մոդուլային ավան. կկառուցվի ևս 5-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները Լեռնային Ղարաբաղում կառուցել են երեք բլոկ-մոդուլային ավան, որոնք տեղակայված են Ստեփանակերտում, Գետավանում և Քարաքենդում:

Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Այդ բլոկ-մոդուլային ավաններում արդեն տեղակայվել է խաղաղապահ զորակազմի շուրջ 400 զինծառայող: Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ևս 5 բլոկ-մոդուլային ավանի կառուցման ուղղությամբ, որը նախատեսված կլինի ավելի քան 540 մարդու համար:

Խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության և հանգստի պարապմունքներն ապահովելու նպատակով ստեղծվել են զինծառայողների կեցության և կենցաղի հարմարավետ, ժամանակակից պայմաններ:

Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, ջրահեռացում): Կա նաև կահույք (մահճակալներ, զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, սեղաններ, աթոռներ, լոգարան), ինչպես նա կենցաղային տեխնիկա (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):

Յուրաքանչյուր ավանի տարածքում կան արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, մառան, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:




Լրահոս