ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է քննելու Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի դեմ հարուցված քրեական գործը. նախաքննությունն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Armlur.am-ին հայտնի դարձավ, որ nախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին, որն էլ ընդունել է վարույթ:

Հիշեցննեք, որ  Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է: Ըստ Քննչական կոմիտեի, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում:

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Սեդրակյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն և եղբորը, որի արդյունքում նշված 12035.5քմ. ընդհանուր մակերեսով հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Եվ ահա, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, իսկ ավագանու 5 անդամի՝ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե Թովմասյան




Լրահոս