ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմում վիրավորվածները 500 հազար դրամ կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում քննարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը:

«Ներկայացված նախագիծը վերաբերում է սոցիալական աջակցության միջոցառմանը: Առաջարկվում է հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն տրամադրել 500 հազար դրամի չափով՝ բացի հաշմանդամության կարգ ունեցողների: Բոլոր անձինք, ովքեր ստացել են վիրավորում եւ անցել են բուժական գործընթաց, կստանան այդ գումարները», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս