Հոկտեմբերի 5-ից ջերմաստիճանը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում վերջին օրերին հաստատված օդային ֆոնը, պայմանավորված հյուսիս-արևմուտքից թափանցած սառը օդային հոսանքներով, այսօրվանից կփոխարինվի համեմատաբար տաք եղանակով. ջերմաստիճանն այսօրվանից հանրապետության ողջ տարածքում 1-2 աստիճանով կբարձրանա,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց “Հայպետհիդրոմետ” օպերատիվ հիդրոօդերևութաբանական կենտրոնի տնօրեն Զարուհի Պետրոսյանը:Նրա խոսքով՝ առաջիկայում հովտային շրջաններում սպասվում է “փոքր” ամառ, իսկ մյուս` լեռնային շրջաններում` տաք աշուն: “Լեռնային առանձին շրջաններում օրերս գրանցված ցրտերը գյուղատնտեսությանը որևէ վնաս չեն հասցրել: Այնտեղ անցած օրերին գրանցվել է 18-19 աստիճան տաքություն, սակայն առնվազն երկու օրից ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա: Տեղումներ առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում չեն դիտվի, սակայն հասկանալի է, որ գնալով դրանց հավանականությունը մեծանում է: Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա Երևանում և Արարատյան դաշտում առաջիկա օրերին կգրանցվի 26-27 աստիճան տաքություն: Սյունիքում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ին և 12-ին կլինի 29-30 աստիճան”,- տեղեկացրեց Զարուհի Պետրոսյանը:Ամփոփելով` նա նշեց, որ անձրևոտ աշուն Հայաստանում կլինի միայն նոյեմբերին:




Լրահոս