Գյումրու թիվ 25 դպրոցի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է վարույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել «Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի» ուսուցիչները, ծնողները և աշակերտները տնօրենի թափուր պաշտոնում նշանակման գործընթացի հետ կապված։
Մասնավորապես, նրանք նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնում նշանակելու մասին որոշման կայացման գործընթացում հաշվի չի առնվել իրենց կարծիքը։

Բարձրացված բողոքներով դիմումատուները նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնի նշանակման գործընթացում չեն պահպանվել օրենքով սահմանված պահանջները, այդ թվում՝ ժամկետները, իսկ հավակնորդների հետ անցկացված հարցազրույցը չի ունեցել իրավական հիմք։ Դրանից բացի, մի շարք ուսուցիչներ և աշակերտների ծնողներ ահազանգեր են փոխանցել իրենց նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին։
Հաշվի առնելով, որ տեղի ունեցած վարչական ընթացակարգերը բացասական են ազդել հատկապես երեխաների իրավունքների վրա, դպրոցում խաթարված է ուսումնական գործընթացները, առկա է լարվածություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման վարույթ։
Համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ Շիրակի մարզպետին ու ՀՀ փոխվարչապետին։




Լրահոս