Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի ու Լիտվայի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու խորացումը։
Հայաստանի նախագահը Լիտվայի իր գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։