ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան VS Սերժ Սարգսյան. ինչ է կատարվել Իսկանդերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար դադարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել արևմտամետ 1in.am պարբերականին, որում մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել։

Հարցազրույցում վարչապետը չի բացառել, որ Արցախում մարտական գործողությունների ժամանակ չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իր հասցեին: Բայց նա հայտարարեց, որ Սարգսյանն ինքը գիտի իր հարցի պատասխանը։

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը (նկատի ունի Սերժ Սարգսյանին – խմբ․) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», – ասել է Փաշինյանը։

Նշենք, որ «Իսկանդերը» առաջին անգամ արտադրվել և ներկայացվել է 1999-ին։

Այդպես Փաշինյանը պատասխանել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, որը հայտարարել էր, որ «Իսկանդերը» կկիրառեր Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի 4-րդ օրը: Սարգսյանը նաև հետաքրքրվել էր՝ ինչու՞ «Իսկանդեր»-ով հարվածներ չեն հասցվել Ադրբեջանի նավթաֆազային օբյեկտներին: Իր հերթին վարչապետն ասել է, որ ռուսական հրթիռները «պիտանի չեն օգտագործման համար» և ամբողջությամբ չեն պայթում:

Նկատենք, որ Փաշինյանի այս հայտարարությունը՝ Իսկանդերի մասին, լայն տարածում է գտել ռուսական լրատվամիջոցներում: Իսկ ինչ է Իսկանդերը.

Դա 2006թ. ռուսական արտադրության 280-500կմ հեռահարության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգ է: Նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ենթակառուցվածքների, շարժվող թիրախների ոչնչացման համար։ Այլ հաշվարկով՝ ՀՀ սահմանից մինչև Բաքու կազմում է մոտ 351 կմ, ԼՂՀ-ի համապատասխան վայրերից մինչև Բաքու՝ ընդամենը 271կմ, իսկ մինչև ադրբեջանական ռազմավարական կարևոր օբյեկտներ նույնիսկ 100 կմ էլ չի կազմում:

Հայաստան ներկրված «Իսկանդեր» համակարգի կրակի հեռահարությունը 300 կմ է, ավելին՝ այս համալիրը գրեթե անխոցելի է, հաղթահարում է հակաօդային պաշտպանության համակարգերը, բնականաբար, բացառությամբ ռուսական արտադրության որոշ ՀՕՊ-երի:




Լրահոս