«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հայտարարարել էր, որ չի ընդունում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և Սահմանադրական դատարան է դիմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ։
Հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: