Մարտի 3-ին 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանի ղեկավարությամբ անցկացվել են շտաբային մարզումներ։
Զորամիավորման հրամանատարի տեղակալները հանդես են եկել զեկույցներով, քննարկվել են առաջնային խնդիրները։
Մարզումների շրջանակում գեներալ-մայոր Պողոսյանը շրջել է մարտական հենակետերում, ստուգել զինծառայողների պատրաստվածության աստիճանը։