Ինչպես հայտնի է, Տիրան Խաչատրյանը հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի 24.02.2021թ թիվ ՆՀ 25-Ա հրամանագիրը ՝ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Հայցը մուտքագրվել է դատարան մարտի 3-ին։
Հայցն արդեն մուտք է եղել ՀՀ վարչական դատարան, այն դատավոր Մերի Համբարձումյանի վարույթում է։
Իսկ ով է երիտասարդ նորանշանակ դատավորը: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վերջինս, ըստ դատական համակարգի, բավականին աջակցություն ունի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից, սակայն անկախ այդ հանգամանքից դատավորները արձանագրել են, որ Մերի Համբարձումյանը մշտապես աչքի է ընկել օբյեկտիվ որոշումներով, ինչը հուսադրում է, թե Տիրան Խաչատրյանի հարցում նա եւս կցուցաբերի օբյեկտիվություն:
Ի դեպ, դատավոր Համբարձումյանը 2020 թվականին ընտրվեց դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ: