ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

Երեկ ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ԹԸի 2102 մակնիշի ավտոմեքենան  բախվել է երկաթե էլեկտրասյանը:

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն ավտոմեքենան վարելու ընթացքում վատացել է, հետո, հավանաբար, հանկարծամահ է եղել, ինչի պատճառով ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Եթե բանկը հաճախորդի հաշվեհամարին գումարը երկու անգամ է փոխանցում, ապա պարտավո՞ր է արդյոք հաճախորդը վերադարձնել այդ գումարը:

Դիաննա Պողոսյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, հաճախորդը պարտավոր է այդ գումարը հետ վերադարձնել, քանի որ անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)՝ բացառությամբ Հայաստանի Հանրպետության  քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի (Հայաստանի Հանրպետության քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին կետ): Այս կանոնը կիրառվում է՝ անկախ այն բանից՝ անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետեւանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ ժամկետում պետք է նշանակվի կենսաթոշակը:

Լիդա Մնացականյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետեւալ որոշումներից մեկը`

l նշանակել կենսաթոշակ,

l նշանակել կենսաթոշակ եւ տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,

l մերժել կենսաթոշակ նշանակելը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումումը մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է՝ կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:




Լրահոս