ՆԱՏՕ-ն պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել Եվրոպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում սկսվում են ՆԱՏՕ-ի Defender-Europe 21 լայնածավալ զորավարժությունները, որոնց կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 27 երկրների ավելի քան 30 000 զինծառայող: Զորավարժությունները կտևեն մինչև հունիս, հայտնում է Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը:

«Սա Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ամենամյա բազմազգ համատեղ զորավարժություն է, որի նպատակն է զարգացնել ռազմավարական պատրաստվածությունը, մարտական գործողությունները և փոխգործունակությունը Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների միջև»,- նշել են հրամանատարությունում:

Զորավարժություններն անցկացվելու են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի և հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ներգրավմամբ: Միևնույն ժամանակ, Defender-Europe 21-ում հատուկ ուշադրություն է դարձվելու Բալկաններին և Սև ծովին:




Լրահոս