Թրամփը կստեղծի սեփական սոցիալական ցանցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կվերադառնա սոցցանցեր մոտակա ապագայում իր սեփական հարթակով, հայտարարել է նրա ավագ խորհրդականներից մեկը՝ Ջեյսոն Միլերը, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Fox News-ին:

Ջեյսոն Միլերը, որը եղել է 2020 թվականին Թրամփի ընտրարշավի մամուլի քարտուղարը, կիրակի հայտնել է Fox News-ին, որ երկու-երեք ամիս անց Թրամփը կրկին կօգտագործի սոցիալական մեդիայի տարածությունը նոր հարթակում, որն «ամբողջովին նորովի կորոշի խաղի կանոնները»:

Միլերն ասել է, որ ակնկալում է, որ Թրամփի նոր նախաձեռնությունը կունենա միլիոնավոր օգտատերեր:

Հիշեցնենք, որ Twitch, Twitter, Facebook и Instagram սոցիալական ցանցերը արգելափակել են Թրամփի էջերը տարբեր ժամանակահատվածներով:




Լրահոս