Երևանյան լճում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին, ժամը 12։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացու դի է նկատվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։

Ջրասուզակները ջրից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի։




Լրահոս