ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հավկիթ գնելը՝ թանկ հաճույք. ինչ է կատարվում երեւանյան խանութներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանյան որոշ խանութներում եւ սուպերմարկետներում ձու չկա: Եթե ձու կա, ապա փոքր խանութներում, այն էլ՝ 90 դրամ: Այս խնդրի շուրջ իրենց զայրույթը չթաքցրին քաղաքացիները:

Ի դեպ, Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում ձվի գինը տեւական ժամանակ է, ինչ բարձր է: Տեղեկացնենք, որ հատիկով ձուն այս օրերին փոքր խանութներում հնարավոր է ձեռք բերել 80-ից 95 դրամով:

Մասնագետները համոզված են, որ պատճառը ներքին շուկայում ձվի դեֆիցիտն է. մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին մատակարարում: Ի դեպ, ArmLur.am-ը շրջայցի ընթացքում պարզեց, որ կան խանութներ, որտեղ օրվա կեսին արդեն ձու չկար:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս