Բուք,ձյուն,մերկասառույց. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։

Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են (կան կուտակումներ)։

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արարատի մարզի Զանգակատուն-Լանջառ-Տիգրանաշեն ավտոճանապարհին, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին բուք է (կան կուտակումներ)։

Շիրակի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:




Լրահոս