Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև շփումները պարբերական բնույթ ունեն. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումները պարբերական բնույթ ունեն: Այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հայտնել է, որ երկու երկրի ղեկավարները «վերջերս են խոսել, շփումներ պարբերաբար տեղի են ունենում»:

Պեսկովն ընդգծել է, որ ապրիլին հրաժարական տալու մասին Փաշինյանի որոշումը որևէ կերպ ՌԴ նախագահի հետ հրատապ խոսելու անհրաժեշտություն չի առաջացրել: «Նա (Փաշինյանը) կմնա (Հայաստանի վարչապետի) պաշտոնակատար, ուստի հրապարակված որոշումը անհապաղ խոսելու անհրաժեշտություն չի առաջացնում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:




Լրահոս