ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԻԿՆԵՐ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստրասբուրգում երեկվանից մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 7-ը: Այդ ընթացքում քննարկվելու է նաեւ Հայաստանի հարցը, եւ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը ներկայացնելու են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցը: Այնուհետեւ փաստաթղթի վերաբերյալ քվեարկություն կկազմակերպվի արդեն հոկտեմբերի 5-ին:Երեկ լրագրողների հետ զրույցում ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հետամուտ է լինելու 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտմանը եւ լուրջ առաջընթաց է ակնկալում հետաքննությունից:ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերում փաստին, որ ԵԽԽՎ թուրք քարտուղարը սկսել է մտահոգվել մարտի 1-ի զոհերի գործի քննությամբ: Ձեր կարծիքով, այս հայտարարությանն ի՞նչ զարգացումներ կհետեւեն: ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարծում, թե թուրքը կարող է այդպես հոգատար լինել, հատկապես մեր պետության համար: Սա շատ ուշացած է, մարտիմեկյան սպանությունների բացահայտման նպատակով պարտավոր էին ժամանակին համագործակցել մեր իշխանությունների հետ: Չեմ հավատում:ՀՈՎԻԿ ԱՐՍԵՆՅԱՆՓաստաբանՊԱՏԱՍԽԱՆ. Ես չեմ կարծում, որ այստեղ ազգությունը նշանակություն ունի, ես կարծում եմ, որ ԵԽԽՎ-ն  պարտավոր է հետամուտ լինել մարտի 1-ի դեպքերին, դա իրենց ուղղակի պարտավորությունն է, եւ էական չէ, թե իրենք որ լեզվով են դա հայտարարում` թուրքի, բուլղարացու, թե ռուսի: Թուրքն այդտեղ` ԵԽԽՎ-ում, ուղղակի պաշտոնյա է: Մենք պետք է հաշվի առնենք, որ աշխարհը բազմակի է, եւ գոյություն ունեն միջազգային կառույցներ, որտեղ կարող են եւ թուրքեր աշխատել, մեր խնդիրը Հայաստանի խնդիրն է: Մարտի 1-ը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության կամ միջազգային հանրության ճնշումների պարագայում, իսկ վերջին հայտարարությունը եղել է միջազգային հանրության ճնշումների պարագայում:ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻրավապաշտպանՊԱՏԱՍԽԱՆ. Պարզ չէ՞, որ այս բոլորը խաղիկներ են, եւ մենք էլ հաճախ ջուր ենք լցնում… Ես շատ լավ գիտեմ, որ այդ գոռացողները, թե իրենք ողբում են այդ 10 զոհերի համար… այնպիսի բարոյական արժեքներ ենք տրորել… թուրքը թուրք է մնում: Դրսի խաղերն ինձ համար հասկանալի են, մանավանդ, երբ դիրիժորը թուրք է: Մենք քանի տարի է` ականատես ենք դրան:ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր




Լրահոս