Վրաստանում մտադիր են պատվաստում ստացած անձանց համար ստեղծել «անվտանգ օբյեկտներ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համընդհանուր պատվաստումը Վրաստանում կսկսվի հուլիսին: Այս պահին պատվաստանյութը հասանելի է առողջապահական ոլորտի աշխատողների և 65-ից բարձր տարիքի մարդկանց համար: Այնուամենայնիվ, պատվաստումների ակտիվության մակարդակը ցածր է:

Վրաստանի կառավարությունը, որպես կորոնավիրուսի դեմ պատվաստումը խրախուսելու միջոց, քննարկում է երկրում անվտանգ հյուրանոցներ, ռեստորաններ և գիշերային ակումբներ բացելու հնարավորությունը:

«Բիզնեսը շատ լավ հասկանում է, որ պատվաստումը միակ միջոցն է`սահմանափակումներից խուսափելու համար: Մենք քննարկում ենք որոշակի ռեստորանների, գիշերային ակումբների և հյուրանոցների «անվտանգ» կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը, որը գրավիչ կլինի ոչ միայն տեղի բնակչության, այլև զբոսաշրջիկների համար», – ասել է Տնտեսության և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:

Նախարարի համոզմամբ`նման միջոցառումները կխրախուսեն բիզնեսը և կապահովեն պատվաստումների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին: Ապրիլի 7-ի դրությամբ՝ Վրաստանում պատվաստվել է 14 207 մարդ: Պատվաստումը մասսայականացնելու համար, իշխանությունների նախաձեռնությամբ, 100 հայտնի մարդիկ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այնուամենայնիվ, բնակչությունը չի շտապում գրանցվել պատվաստանյութ ստանալու համար:




Լրահոս