Մոսկվայում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 11-ին Հայաստանը կունենա 3 մասնակից. +87 կգ՝ Արփինե Դալալյանը, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Գերծանր քաշայինների պայքարում ոսկե մեդալի հիմնական հավակնորդը վրացի Լաշա Տալախաձեն է, ով նախնական հայտավորվել է 470 կգ-ով: Տալախաձեն Մինասյանի հիմնական մրցակիցն է։ +109 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:50-ին: