ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները դատարան են ուղարկում այն ժամկետային զինծառայողների քրեական գործերը, որոնք պատերազմի ժամանակ լքել են զորամասը:
Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ Էրիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող և զբաղվելով ուսումնական գումարտակի կապի դասակի հեռախոսային ջոկի հեռախոսավարի պաշտոնը, կոչումով շարքային, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի երեք օր քսաներկու ժամ տևողությամբ,ինքնակամ թողել է ծառայության վայրը, իսկ 25․01․2021թ․ ինքնակամ ներկայացել է զորամաս։
Զինվորը հանձնվել է հրամանատարության հսկողության քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան:
Ք.Մ.