ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի Է ԱԱԾ շենքում եւ գիշերօթիկ դպրոցում պայթուցիկ սարքի մասին ահազանգողների ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականին իրավապահ մարմինները բացահայտել եւ դատարան են ուղարկել պայթուցիկ սարքերի տեղադրման մասին կեղծ ահազանգ իրականացնող անձանց: Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գևորգ Դավթյանը 2021 թվականի հունվարի 25-ին` ժամը 15:05-ին, ուղղակի դիտավորությամբ` «Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի» և ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը կազմալուծելու, ինչպես նաև հասարակական կարգը և անվտանգությունը խախտելու նպատակով, իր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ «Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»֊ի «911» ահազանգման կենտրոն և բանավոր տվել` Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի գիշերօթիկ դպրոցում ռումբ տեղադրված լինելու հանգամանքի վերաբերյալ սուտ հաղորդում, ինչի արդյունքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ՝ նախատեսվող ահաբեկչությունը խափանելու ուղղությամբ, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Իսկ ահա Վահագն Ղազարյանը 2021 թվականի փետրվարի 5-ին ժամը 16:10 սահմաններում, փոխանցման եղանակով գումար ստանալու պատրվակով, մտել է Երևան քաղաքի բանկերից մեկը, որտեղ հերթագրվելուց հետո մտել է թիվ 1 աշխատասենյակ և իր մոտ առկա պոլիէթիլենային տոպրակից հանելով հուշանվեր ատրճանակը՝ հարձակվել է բանկի աշխատակցի եւ և պահանջել է իրեն հանձնել դրամարկղում առկա գումարը, որից հետո Ռոզա Մայիլյանը բացել է դրամարկղը, որտեղից Վահագն Ղազարյանը հափշտակել է առանձնապես խոշոր չափի 2.144.000 ՀՀ դրամ և 4450 Եվրոյի համարժեք 2.750.100 ՀՀ դրամ գումար, ընդհանուրը 4.894.100 գումար և դիմել փախուստի, սակայն վերջինիս հետապնդել և բանկի դիմացի հատվածում բռնել են բանկի աշխատակիցները:

Բացի այդ Վահագն Ղազարյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը սուտ է, 2021 թվականի հունվարի 30-ին ժամը 12:12-ին իր կողմից օգտագործվող հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ԱԱԾ թեժ գծին և նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել է սուտ հաղորդում այն մասին, որ ԱԱԾ շենքում տեղադրված է պայթուցիկ սարք, որից հետո վերջինս հայտնաբերվել և բերմա ն է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Կեղծ ահազանգի համար վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Քնար Մանուկյան




Լրահոս