ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին աղմկահարույց հայտարարություններ արած գեներալ-մայորն այսօր հանդիպել է Անդրանիկ Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում էր գտնվում ԱԱԾ գեներալ -մայոր Տիգրան Բարսեղյանը: ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, որ ԱԱԾ գեներալ֊-մայոր Տիգրան Բարսեղյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, գնացել նրա աշխատասենյակ:

ArmLur.am-ը զրուցել է Տիգրան Բարսեղյանի հետ՝ պարզելու, թե ինչու է նա գնացել Ազգային ժողով եւ հանդիպել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ինչին ի պատասխան վերջինս ասաց. «Ես հանդիպումներ եմ ունենում տարբեր անձանց հետ Ազգային ժողովում եւ ընդհանրապես: Հանդիպում եմ այդ թվում Անդրանիկ Քոչարյանին եւ «Իմ քայլը» խմբակցության տարբեր պատգամավորներին: Ինչու էի մեկնել այսօր Ազգայիմ ժողով եւ հանդիպել Անդրանիկ Քոչարյանին, որեւէ մեկնաբանություն չեմ տալիս», – նշեց նա:

Մեր այն հարցին, որ Անդրանիկ Քոչարյանը Ձեզ խոստացե՞լ է վերականգնել նախկին պաշտոնում, Տիգրան Բարսղյանը հրաժարվեց պատասխանել` նշելով.«Ձեր այդ հարցին չեմ արձագանքի, մնացածը թող մնա ձեր հայեցողությանը»:

Նշենք, որ ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը 2020 թվականին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում աղմկահարույց բացահայտումներ է արել ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի եւ Արցախյան պատերազմի վերաբերյալ:

Դեռեւս 2020 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ԱԱԾ` պարզելու, թե ինչու է գեներալn ազատվել պաշտոնից, սակայն ԱԱԾ հրաժարվել էր տեղեկություն տրամադրել:

Հավելենք, որ գեներալ-մայորի որդին մասնակցել է 2020 թվականի Արցախյան պատերազմին եւ զոհվել է, վերջինս եղել է ժամկետային զինծառայող:

Իսկ ինչ էր պատմել ԱԱԾ նախկին պաշտոնյան Արցախյան խնդրի մասին մանրամասները տեսանյութում:




Լրահոս