6 ժամ գազ չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի, Մյասնիկյան, Սովետների, Կամարինի, Կալինինի, Գետափնյա փողոցների, Շամախյան թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն`Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների, «Սյունիքի թռչնաֆաբրիկա», «Ագրո Բիո Պրոդուկտ», «Պրոկպրոդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տարածած հաղորդագրությունում։




Լրահոս