ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Վանեցյանն ու Սերժ Սարգսյանը կհանդիպեն. նախընտրական ցուցակն են գրելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հաստատվեց ArmLur.am-ի այն տեղեկությունը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ «Հայրենիք» կուսակցությունը հունիսի 20-ին հնարավոր կայանալիք ընտրություններին մասոնակցելու են դաշինքով: Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքն ու «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն արդեն պայմանավորվել են ու միասին կգնան ընտրություններին:

ArmLur.am-ի ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին ՀՀԿ-ի ու «Հայրենիք» կուսակցության առաջնորդները հանդիպում են ունենալու, որի ժամանակ էլ պետք է նախընտրական ցուցակը ձեւավորեն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: Մենք փորձեցինք Արթուր Վանեցյանից, պարզել, թե որքանով է այս տեղեկությունը իրական, երբ է լինելու հավաքը նախընտրական ցուցակը կազմելու համար. «Տրամաբանությունը հուշում է, որ իհարկե նման հավաքներ պարբերաբար պետք է լինեն, բայց նախընտրական ցուցակի հարցը չի քննարկվել դեռեւս: Ուղղակի նախնական որոշում կա, որ ընտրություններին կմասնակցենք դաշինքով ու դրա մասին արդեն պաշտոնապես հայտարարվել է»,-եզրափակեց Ա. Վանեցյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ իրենք «Հայրենիք» կուսակցության հետ են մասնակցելու կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին, նշել է, որ ինքն արդեն բոլոր դետալները քննարկել է ապագա դաշնակից կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, ու պայմանավորվածություն ունեն, որ ՀՀԿ կարկառուն անդամները լինելու են դաշինքի ցուցակում:

Մենք տեղեկացանք նաեւ, որ ՀՀԿ-ի դեմքերն այսօրվանից լծվելու են ձայներ բերելու գործին։ Դրանց թվում են ՀՀԿ-ական նախկին պատգամավորները` Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը), Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու բոլոր նրանք, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ են բերել։

Սոնա Գրիգորյան




Լրահոս