ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի՝ որպես երրորդ երկրի մասնակցության հարցում կոնսեսուս չի եղել: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը այս մասին ասել է Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, լրագրողները հարց են ուղղել այն մասին, թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի տվել իր համաձայնությունը:
«Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: