Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխացման հեղինակ ակումբի կազմում:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Կրոտոնե»-ին: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ահա երկրորդ 45 րոպեների ընթացքում «գայլերը» 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Կրոտոնե»-ի դարպասը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին, դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ և մեկ անգամ էլ աչքի ընկավ անձամբ` 78-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը մեկ հորիզոնականով և այժմ 7-րդն է:
Ավելի վաղ ժամանակից շուտ Իտալիայի չեմպիոն էր հռչակվել «Ինտեր»-ը: